ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էջմիածնի ՋՕ ընկերությունում խառնաշփոթ է. Վարչության անդամները պահանջում են տնօրեն Սամվել Համբարձումյանի պաշտոնավարման շարունակություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոռոգման ջրից օգտվող գյուղացիները մշտապես տուժող կողմ են դառնում , մի կողմից բնության աղետների ( կարկուտ , ցուրտ ) , մյուս կողմից մարդկային գործոնի պատճառով: Էջմիածնի ՋՕ ընկերության աշխատակիցները , վարչության խորհրդի անդամները ունեին անհանգստանալու հիմնավոր պատճառ:

Նրանք ստացել էին ծանուցագրեր , որում նշված էր , որ ջրօգտագործողն ունի պարտք օգտագործված ջրի դիմաց: Ընդ որում այդ պարտքերը սկսվում և ավարտվում էին այնպիսի խոշոր թվերով, որ կասկած էր առաջանում թե որտեղից է ստացվել այդ չափի գումարները : Առկա խնդրի շրջանակներում վարչության խորհրդի անդամները արտահերթ նիստ էին հրավիրել: Տասնհինգ հոգի անդամից ներկա էին տասներեքը:

Past.am-ի լրագրողը պատրաստակամությամբ մեկնեց նիստին ներկա գտնվելու , վիճելի խնդիրը լուսաբանելու նպատակով:

Արդեն ութ ամիս ՋՕ - ի տնօրեն աշխատող Սամվել Համբարձումյանը դուրս եկավ իր աշխատասենյակից , այն տրամադրելով խորհրդի անդամներին (օրենքն է այդպիսին տնօրենը չպետք է ներկա լինի քննարկմանը ) :

Արմավիրի մարզի Էջմիածին ՋՕ- ը սպասարկում է 50 գյուղ : Վարչության խորհրդի անդամները ընտրված էին հենց այդ գյուղերից իրենց գյուղացիների կողմից ու հույսով եկել էին նիստին, որպեսզի պայքարեն իրենց իրավունքների պաշտպանության համար:

Նրանց առողջ դատողությունները , հիմնավորված փաստերով քննարկումները , գործող տնօրենի աշխատանքից գոհ լինելը , թերևս ապացում էր մի կասկածելի հանգամանք , այստեղ ո՞ւմ է շահեկան ՋՕ - ի տնօրենից ազատվելու անսպառ ցանկությունը:

Խորհրդի նախագահ Բագրատ Հովհաննիսյանը նախապես ասաց , որ ներկա պահին ինքը հրաժարվում է նիստը վարել , քանի որ այն ոչ լեգիտիմ է, խորհուրդը պետք է լուծարել: Ապա հավելեց , որ ինքը օրեր առաջ նամակ է ստացել կանոնակարգող խորհրդից , որը ձևավորվել է նոյեմբերի 21- ին , հավանաբար կառավարության իմացությամբ : Սակայն Բաբկեն Հովհաննիսյանը չկարողացավ ցույց տալ իրեն ուղարկված նամակը , որն էլ հիմք դարձավ , որպեսզի այնուամենայնիվ ներկաները քվեարկություն ացկացնեն : 12 կողմ ձայնով ընտրեցին իրենց միանձնյա թեկնածուին , զուգահեռ կազմվեց արձանագրուն, նրանց ստորագրություններով, պահանջվող վայր ներկայացնելու համար:

 
 
 
Մոտ երկու ժամ տևած ժողովից պարզ էր մի բան ` ժողովրդի կողմից ընտրված խորհրդի անդամները միասնական կողմ էին գործող նախագահի պաշտոնավարման շարունակությանը , իսկ թե ում ձեռնտու չէ այդ անձի տվյալ պաշտոնում մնալը կփորձենք պարզել , կամ ժամանակը ցույց կտա:

Թերևս նշենք , մոտ 150 աշխատակից ունեցող հիմնարկը այս տարի կարողացել է նորմալ վճարել աշխատավարձերը , որոնք չէր եղել նախկին տնօրենների օրոք : Ժողովի մասնակիցների առանցքային խոսակցությունն այն էր , որ նրանք գիտակցում էին վերին ատյանների իշխող ուժը և այն, որ վերադասները կարող են նույնիսկ կանոնադրություն փոխել : Գյուղացիների միլիոների հասնող պարտքերի մասին խոսեցինք ՋՕ- ի տնօրեն Սամվել Համբարձումյանի հետ:

- Պրն. Համբարձումյան հնչեց խոսք , որ գյուղացի կա հող չունի , սակայն նրա վրա էլ են պարտք գրել , դա հնարավոր է՞ :

- Ես չեմ բացառում , որ այդպիսի դեպքեր եղած կլինեն: Անկողմնակալ լինելու համար ասենք , որ այդ ոչ օբյեկտիվ պարտքերը կուտակվել են տարիների ընթացքում նաև ջրբաշների ու նրանց ղեկավարների անփույթ , անբարեխիղճ աշխատանքի արդյունքում : Ինչպես նաև կլինեին դեպքեր , երբ դեր կխաղար ջրբաշի հետ ունեցած ընկերական , բարեկամական կապը , որից անվճար ջրով կօգտվեին որոշ գյուղացիներ:

Ի վերջո խնդրահարույց հարցին բազմակողմանի անդրադառնալու համար հեռախոսակապ հաստատեցինք ՀՀ ՏԿԵՆ ՋԿ- նախագահ Վարդան Մելքոնյանի հետ վերջինս էլ նշեց, որ գործուղման մեջ է եղել , երեկ ուշ ժամի է վերադարձել Հայաստան , սակայն տեղյակ է , որ Արմավիրի մարզի Էջմիածին ՋՕ- ում վարչության խորհրդի նիստ է եղել : 

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular