Եղանակը Հայաստանում. որոշ շրջաններում սպասվում է ձյուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի տարածքում, նոյեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +9+11:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +3+7,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +3+7,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+10,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +3+7,
Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +12+16,
Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+17,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +3+7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11,
Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11,
Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի լեռներում: գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +3+7,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+17,
Արցախում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +12+17 (հովիտներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+19):