Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Փաստ». Ինչպե՞ս է կոչվելու Արթուր Վանեցյանի կուսակցությունը

«Փաստ» թերթը գրում է. «ԱԱԾ տնօրենի, այնուհետ նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո տարբեր կարծիքներ են շրջանառվում՝ կապված Արթուր Վանեցյանի քաղաքական գործունեության հետ: 

«Փաստ» թերթին այս թեմայով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:  

Ըստ մեր հավաստի աղբյուրների, Վանեցյանն առաջիկայում իսկապես կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին: 

Հետաքրքիր է նաեւ կուսակցության անունը: Մեր ունեցած տեղեկություններով, կուսակցությունը կանվանվի «Պատիվ ունեմ»: 

Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ, ներկայումս ակտիվ աշխատանքներ են իրականացվում կուսակցության «կորիզը» ձեւավորելու ուղղությամբ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan