ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք բազմաթիվ դժվար ժամանակներ ենք միասին անցել՝ հետապնդումներ, բանտ, ընդհատակյա գործունեություն. Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր  «Diplomatic World» ամսագրին: Նա ֆեյսբուքյան իր էջում հատված է հրապարակել հարցազրույցից:

 

Լրագրողի հարցին, թե ո՞րն է ոգեշնչման աղբյուրը, Աննա Հակոբյանը շեշտել է, որ ոգեշնչվում է ամուսնու գործունեությունից և իր առաքելությունը չի տարրանջատում ամուսնու գործունեությունից:

«Մենք այդ ճանապարհը միասին ենք գնացել՝ ձեռք ձեռքի տված, և ես իմ առաքելությունը տեսնում եմ առաջին հերթին աջակցելով նրան: Որովհետև այս ամբողջ ժամանակահատվածում մենք բազմաթիվ դժվար ժամանակներ ենք միասին անցել՝ հետապնդումներ, բանտ, ընդհատակյա գործունեություն: Եվ ես վստահ էի, որ ամուսնուս ձերբակալության շրջանում իմ առաքելությունը կայանում էր նրան, որ հոգ տանեմ մեր երեխաների, մեր ընտանիքի, մեր թերթի, նրա ծնողների մասին, որպեսզի ոչ ոք չզգա նրա բացակայությունը: Ես միշտ փորձել եմ ուժեղ լինել, որպեսզի մարդիկ էլ ինձ տեսնելով իրենց հույսը չկորցնեին ու չվհատվեին»,- ասել է Աննա Հակոբյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular