ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիոն ռիսկեր նախագծերի մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորից քննադատությունների թիրախում է հայտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Տպավորություն կա, որ այս իշխանության մեջ որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և այլն, «պատմությունների» մեջ հայտնվելու «մշտական» ունեն: 

Հերթական թեման կապված է առողջության համապարփակ ապահովագրության հետ: 

Ըստ նախագծի, առողջապահական հարկատեսակի չափը պետք է սահմանվի 6 %: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները կարծիք էին հայտնում, որ հարկատեսակը փաստացի խախտում է սոցիալական արդարության տրամաբանությունը:

Թերթի տեղեկություններով, այս թեմայով առաջիկայում նախատեսվում է անցկացնել նաև խորհրդարանական լսումներ։ 

Ոլորտի փորձագետների դիտարկմամբ, առողջապահական համակարգը ներկայումս պատրաստ չէ այս փոփոխությանը, եթե նույնիսկ նշյալ տոկոսադրույքը նվազեցվի։ 

Ավելին, կան կարծիքներ, որ նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: 

Ուշագրավ է, որ նախկինում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը և աշխատավարձից 5 տոկոս գանձումը «թալան համարողներն» այսօր հանրությանը համոզում են, որ մեր աշխատավարձից այլոց համար 6 տոկոսը գանձելը «հոգատարություն» է։ 

Ի դեպ, կոռուպցիոն ռիսկերի մասին երեկ բարձրաձայնեց նույնիսկ Թորոսյանի թիմակից պատգամավորներից մեկը, այս անգամ՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: 

Առաջին ընթերցման քննարկման ժամանակ էլ քաղաքական մեծամասնությունը միակամ չէր այս հարցում՝ դարձյալ շեշտելով կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: 

Իսկ երեկ Թորոսյանին նույնիսկ հիշեցրեցին ոչ վաղ անցյալի սկանդալներից մեկը.

 «Ես հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ ձեր փոխնախարարն արդեն մեղադրվել է կոռուպցիոն ռիսկի մեջ»,-նշեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular