ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». ՀՖՖ նախագահի թեկնածու է հայտնվել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի 23-ին կայանալու է ՀՖՖ ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվելու է նոր գործկոմ եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ: Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ նախագահի ամենահավանանական թեկնածուն Լոռի ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Թովմաս Գրիգորյանն է: Գրիգորյանը հանդիսանում է ֆուտբոլային մարդ, տարիներ շարունակ եղել է ոլորտում ու ընդունելի մարդ է:

Ավելին՝ վերջինս հասցրել է հանդիպումներ ունենալ հայկական ակումբների զգալի մասի ներկայացուցիչների հետ, ովքեր վերջինիս աջակցելու նախապայման են առաջադրել Լոռի ֆուտբոլային ակումբը վաճառելը, այս պայմանի հետ Թովմաս Գրիգորյանն արդեն համաձայնել է ու կարծես թե բավարարում է բոլոր կողմերին: 

Մեր աղբյուները պնդում են նաեւ, որ ֆուտբոլային աշխարհի ներայացուցիչների մեծ մասի թեկնածությունը կանգնել է Գրիգորյանի վրա, քանզի ֆուտբոլային եւ ֆինանսապես կայացած մարդ լինելուց զատ՝ Գրիգորյանը լավ հարաբերություններ ունի իշխանության տարբեր թեւերի հետ, իսկ դա կարեւոր հանգամանք է, քանզի ֆուտբոլայն գործունեությունը ենթադրում է անընդհատ շփումներ ու օպերատիվ լուծում պահանջող հարցեր սկսած արտգործնախարարության վերջացրած տեղական իշխանությունների մակարդակներում:

Թույլ ու կապեր չունեցող մարդը ֆեդերցիայի նախագահ չի կարող լինել, ինչքան էլ սիրուն-սիրուն խոսի, հավելեց մեր զրուցակիցներից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular