ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փրկարարներին վարձատրելու համար ԱԻՆ-ին 475,6 մլն դրամ փոխանցվեց. Աշխատավարձը բարձրացել է մոտ 40-45 հազար դրամով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում  որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 475,747 մլն դրամ՝ փրկարարներին փրկարարական ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրվող հավելումների վճարման նպատակով:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանեց, որ սա աշխատավարձի բարձրացման հետ կապված 3 ամսվա փողն է, որ այս տարի դեռ չենք տվել. «Այս տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամսիների մասին է խոսքը» :

Հարցին, թե որքան է հիմա կազմելու փրկարարների աշխատավարձը, նախարարը պատասխանեց, որ առանց պարգեւավճարների, ամենաներքեւի աշխատողների համար մոտ 130 հազար դրամ, մինչդեռ նախկինում 85-90 հազար դրամ էր :

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular