ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում վթարից հետո Toyota-ն հայտնվել է դաշտում, Niva-ի ուղեւորն ու գազաբալոնը շպրտվել են. կան վիրավորներ (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Գեղարքունիքի մարզում, այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10:50-ի սահմաններում Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 36 NO 575 համարանիշի եւ Toyota մակնիշի 35 XP 358 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 4 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ Մարտունու, 2-ը՝ Գավառի բժշկական կենտրոններ: Բախման հետեւանքով Toyota-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում, Niva-ի միջից էլ ուղեւորը շպրտվել է, իսկ գազաբալոնը պոկվել եւ նույնպես մի քանի մետր շպրտվել է:

Ոստիկանությունը պարզում վարորդների եւ վիրավորների ինքնությունը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular