ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսում 3500 տարեկան երեք սարկոֆագ են հայտնաբերել

ՄՇԱԿՈՒՅԹ

3500 տարեկան երեք լավ պահպանված սարկոֆագներ են հայտնաբերել ֆրանսիացի հնագետները Եգիպտոսի հարավում գտնվող Էլ Ասասիֆ գերեզմանատանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երկրի հնությունների գործերով նախարարությունում հայտնել են, որ 180-195 սմ երկարությամբ սարկոֆագները պատված են հարուստ փորագրություններով։ Երկու սարկոֆագները պատկանում են կանանց։ «Երրորդի մասին տեղեկատվությունը շատ չէ, քանի որ նրա վրա համարյա գրառում չկա», - ասվում է նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։

Գիտնականները պարզել են, որ գտածոն պատկանում է փարավոնների XVIII դինաստիային (մ․թ․ա․ 1550-1292թթ․).

Էլ Ասասիֆ գերեզմանոցը տեղակայված է Նեղոսի արեւմտյան ափին։ Այնտեղ հայտնաբերվել են Հին Եգիպտոսի փարավոնների XVIII, XXV եւ XXVI դինաստիաների գերեզմաններ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular