Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Լիոնել Մեսիի յուրահատուկ նվաճումը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» տնային խաղում մրցում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի համար «Բորուսիայի» դեմ հանդիպումը 700-րդն է կատալոնական թիմի կազմում:

Մեսին դարձավ «Բարսելոնայի» պատմության մեջ 700 հանդիպման սահմանագծին հասած երկրորդ խաղացողը։ Առաջին տեղում է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը՝ 767 հանդիպում։

32-ամյա Մեսին «Բարսելոնայի» սան է եւ լավագույն ռմբարկուն։ Նա 699 խաղում խփել է 612 գոլ, կատարել 248 գոլային փոխանցում։

website by Sargssyan