ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոուրինյո․ Չէի կարծում, որ մեր խաղացողներն այդպիսի ճնշում կզգան տնային խաղում

ՍՊՈՐՏ

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 4։2 հաշվով կամային հաղթանակը հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում։

 «Մենք դուրս եկանք փլեյ-օֆֆ, ինչը կարեւոր իրադարձություն է ակումբի եւ մեր երկրապագուների համար։ Բարդ ստացվեց պայքարը, մրցակիցը լավ կազմակերպված էր։

 Չէի կարծում, որ մեր խաղացողներն այդպիսի ճնշում կզգան տնային խաղում։ Ես նրանց խնդրեցի լինել հանգիստ եւ հավատալ սեփական ուժերին։

Գլխավոր պահը եղավ առաջին խաղակեսում արածս փոփոխությունը։ Դայերի փոխարեն Էրիկսենին խաղադաշտ դուրս բերելը թիմի շահերից էր։ Անհրաժեշտ էին նոր լուծումներ։ Մենք պարտվում էինք 0։2 հաշվով, իսկ մրցակիցը հմտորեն պաշտպանվում էր։ Դելե Ալիի հետ անհրաժեշտ էր երկրորդ խաղացողը, որը կգտներ մրցակցի պաշտպանության թույլ տեղերը։

 Մեր խաղացողների արձագանքը խաղի ընթացքին երկրորդ խաղակեսում հրաշալի էր։ Նրանք գիտեին, որ ոչ ոքի արդյունքն էլ մեզ տալիս է փլեյ-օֆֆի ուղեգիր, սակայն պայքարեցին հաղթանակի համար։ Մենք ունենք գերազանց խաղացողներ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ 5-րդ տուրից հետո փլեյ-օֆֆի ուղեգրեր ապահովել են «Տոտենհեմը», «Ռեալը», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» եւ «Յուվենտուսը»։

 

B խումբ

 

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0:6 (տեսանյութ)

 Լեոն Գորեցկա, 14, Ռոբերտ Լևանդովսկի, 53, 60, 64, 68, Կորենտին Տոլիսո, 90

 

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 4:2 (տեսանյութ)

Դելե Ալի, 45, Հարի Քեյն, 50, 77, Սերժ Օրյե, 73 - Յուսեֆ Էլ Արաբի, 6, Ռուբեն Սեմեդո, 19

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular