ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի 6 և ավելի երթևեկելի գիծ ունեցող բոլոր փողոցներում հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարրություն է տարածել, որում ասվում է.

«Քաղաքի բոլոր այն փողոցներում, որոնք 6 և ավելի երթևեկելի գիծ ունեն, հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Ավագանու հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ երթեւեկության անվտանգության բարձրացման նկատառումներով, հանձնարարել է գույքագրում ենք բոլոր խնդրահարույց հետիոտնային անումները:

Քաղաքապետը նշեց, որ պետք է բացառել 6 և ավելի երևեկելի գոտի ունեցող փողոցների վրա չկարգավորվող հետիոտնային անցումների գոյությունը: Այդ հատվածներում կամ տեղադրվի ձեռքով կարգավորվող լուսացույց, կամ կկառուցվեն վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ: Քաղաքապետարանը այս հարցում սերտորեն համագործակցում է ոստիկանության ՃՈ ծառայության հետ:

Հայկ Մարությանը նշեց նաև, որ երթեւեկության հետ կապված այս և այլ կարգի խնդիրները, այդ թվում՝ խցանումները, զգալիորեն կապված են տրանսպորտային համակարգի անբավարար վիճակի հետ: Նրա խոսքով, քաղաքի ֆունկցիոնալության հետ առնչվող մի շարք հարցեր համակարգային լուծում կստանան տրանսպորտի ռեֆորմին զուգահեռ, որը կիրականացվի հնարավորինս արագ:

 Հարցի վերաբերյալ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ վերջնականապես պարզ կլինի տրանսպորտային ռեֆորմի իրականացման ֆինանսական աղբյուրների հարցը և մոտակա ժամանակներս քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի տրանսպոտի հարցով առկա լուծումներն ու ժամկետները:

Փոխքաղաքապետ Սարգսյանը հայտնեց նաեւ, որ օրերս հանդիպում է ունեցել ուղեւորափոխադրող մասնավոր կազմակերպությունների հետ, որի ընթացքում բարձրացվել է գործող համակարգում ուղեւորների սպասարկման մակարդակը հնարավորինս բավարար վիճակում պահելու հարցը»,- ասվում է հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular