ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էյ-Ի-Ջի Սերվիսը» կփակվի՞

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին իշխանությունների օրակարգում է հայտնվել գազասպառող բաժանորդների ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը փակելու հարցը, որին իշխանությունների հստակ ուղղորդմամբ լծվել են ԱԺ մի քանի պատգամավորներ՝ հանրային հարթակում թեման «ռասկրուտկա» անելու և պարբերաբար շահարկելու համար։ 

Թերթի տեղեկություններով, այս թեմայի հետ կապված՝ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկում է տեղի ունեցել և հանձնարարվել է, առայժմ ներքին կարգով, հանձնաժողով ձևավորել ու կոնկրետ ուսումնասիրություն անցկացնել, թե ինչ գործունեություն է ծավալում և ինչ ֆինանսական հոսքեր ունի տվյալ ձեռնարկությունը։ 

Հանձնարարվել է, որ հարցի վերաբերյալ հատուկ եզրակացություն ներկայացնեն նաև ՊՎԾ-ն, ԱԻՆ-ը և ՀԾԿՀ-ը՝ ընկերության գործունեության ամբողջական ու համապարփակ պատկերն ունենալու նպատակով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular