ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


41 ավտովթար՝ երեք օրում. զոհվել է երկու, վիրավորվել՝ 53 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 142 դեպք, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 38, խարդախության՝ 19, մարմնական վնասվածք հասցնելու՝ 16, ծեծի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման եւ սպառնալիքի՝ 5-ական, յուրացման կամ վատնման ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 3, անձի առեւանգման, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ ազատությունից ապօրինի զրկելու՝ 2-ական, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, դատական ակտը չկատարելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, թմրանյութի իրացման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռքբերման, ապօրինի ձեռնարկատիրության եւ ջրերն աղտոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության եւ ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular