ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը կմասնակցի ԵԽ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության եւ երիտասարդության նախարար Ժան-Միշել Բլանքեի հրավերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք ԵԽ անդամ երկրների կրթության նախարարների բարձրաստիճան համաժողովին:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել  երկու հիմնական թեմաներ՝

1. թվային գործիքների էթիկական կիրառումը եւ քննադատական մտածողության զարգացումն աշակերտների շրջանում,

2. Եվրոպայում պատմության դասավանդման Օբզերվատորիայի (History Observatory for Peace in Europe - HOPE) հիմնում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular