Հրշեջ-փրկարարները մարել են 3900 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, 300 քմ,
Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ 1000 քմ, Քասախ գյուղում՝ 1000 քմ,
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 200 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել: