ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նպատակ ունենք մարզերից Երևան եկած ուսանողներին տրամադրել բարեկեցիկ ապրելու վայր․ «Ուսանողի տուն» նախագծի հեղինակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ուսանողի տուն» նախագծով նպատակ ունենք մարզերից Երևան եկած ուսանողներին տրամադրել բարեկեցիկ ապրելու վայր և ապահովել ոչ ֆորմալ կրթության հնարավորությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նախագծի հեղինակ Մհեր Մկրտչյանը։  

 «Հուլիսի 1-ին սկսել ենք շինարարական աշխատանքները ու արդեն ներդրումներ ենք անում այնտեղ։ Փորձելու ենք ստանալ հարմարավետ սենյակներ, լայնարձակ գրադարան, ուսանողների համար ապահովել նոթբուքեր, ինտերնետ, տպիչ սարքեր և կազմակերպելու ենք ոչ ֆորմալ դասընթացներ, ցանկանում ենք նաև լեզուների կամ նեղ մասնագիտական ակումբերներ ստեղծել»,-նշեց նա։

Նախագծի հեղինակը հայտնեց՝ հիմնականում շեշտը դնելու են այն ուսանողների վրա, որոնք մարզերից եկել են Երևան և ուզում են սովորել, զարգանալ․ «Հետո ինչ-որ չափով մեր կողմից աջակցության շնորհիվ նրանք կվերադառնան մարզ և մարզը կզարգացնեն։ Այս ծրագրի նպատակը մարզը զարգացնելն է»։

 Նրա խոսքով՝ «Ուսանողի տունը» հեռու չէ կենտրոնից, գտնվելու է Նոր Նորքի 2-րդ զանգվածում․ «Նախատեսվում է մինչև 45 ուսանողի տրամադրել տարածքը ապրելու համար, իսկ ուսում ստանալու համար հնարավոր է 90-100 ուսանող կարողանա օգտվել այդ հնարավորությունից։ Ծրագրեր կան նաև որոշակի բյուջե հատկացնել լավագույն ուսանողների ուսման վարձը ամբողջությամբ կամ մասնակի վճարելու համար»։

Մհեր Մկրտչյանը նշում է նաև՝ մնալու համար «անդամավճարներ հնարավոր է լինեն, որ ուսանողները գնահատեն, սիմվոլիկ ինչ-որ գումար կսահմանեն, որն ամեն ամիս կվճարեն»։

 Նրա փոխանցմամբ՝  նախատեսում էին հունվարի վերջին ավարտել շինարարությունը, սակայն ներդրողներ չգտնելու պատճառով հետաձգվել է ծրագրի ավարտը։․ «Հիմա ներդրումներ փնտրելու շրջանն է։ Տարբեր կազմակերպությունների ենք փնտրում, որոնք գումարով կամ շինանյութով կփորձեն աջակցել։ Շատերը քարտեր են ձեռք բերում, որն արժի 10 հազար դրամ, որով հնարավորություն ենք տալիս օգտվել Team Time-ի, Wine Time-ի, Bike Time-ի ծառայություններից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular