ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում 3-րդ հարկից ընկած 28-ամյա աղջկա մոտ դրական դինամիկա կա. Նա տեղափոխվել է հիվանդասենյակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 16-ին Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկած աղջկա մոտ դրական դինամիկա կա, նա տեղափոխվել է վնասվածքաբանության բաժին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը` նշելով, որ հետագայում 28-ամյա աղջիկը վիրահատության կենթարկվի:

Նշենք, որ աղջիկը բնակվել է հոր եւ եղբոր ընտանիքի հետ, կատարվածն էլ անզգուշության արդյունք չի եղել, այլ ինքնասպանության փորձ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջիկն ունի գանգուղեղային վնասվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, կոնքի կոտրվածք, ազդոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք, ձախից թոքի սալջարդ, տրավմատիկ շոկ, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular