ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պիկասոյի կտավը Կանադայում աճուրդի ժամանակ վաճառվել է 6,9 մլն դոլարով

ՄՇԱԿՈՒՅԹ

Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Գլխարկով կինը» կտավը, որը իսպանացի նկարիչը նկարել է 1941 թվականին, Կանադայի Տորոնտո քաղաքում Heffel Fine Art Auction House աճուրդում վաճառվել է 9,1 մլն կանադական դոլարով (6,9 մլն դոլար), հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

 

Նկարն արված է յուղաներկով կտավի վրա: Դրա վրա պատկերված է Պիկասոյի մուսան եւ սիրուհին՝ Դորա Մաարը: Լոտի նկարագրության մեջ նշվում է, որ նկարը «եվրոպական հայտնի հավաքածուներից է, որը ցուցադրման մեծ պատմություն ունի տարբեր ցուցադրություններում, այդ թվում՝ 1956 թվականին Նյու Յորքում «Քութց» պատկերասրահում»: Մինչ աճուրդի սկիզբը այն գնահատվել է 8-10 մլն կանադական դոլար (6-7,5 մլն դոլար):

 

Պիկասոյի կտավներն աշխարհում ամենաթանկ կտավներից են: Նրա «Մերկ կինը, կանաչ տերեւներ եւ կուրծք» նկարը (1932) 2010 թվականին Christie's-ի աճուրդում վաճառվել է ավելի քան 106 մլն դոլարով: Նկարչի ամենաթանկ գործը դարձել է 1955-ին ստեղծված «Ալժիրցի կանայք» (Տարբերակ O) նկարը: Այն անցած տարվա մայիսին աճուրդում վաճառվել է 179,4 մլն դոլարով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular