Հունգարիայում երկու փոքր օդանավերի բախման հետեւանքով 4 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունգարիայում երկու օդանավերի բախման հետեւանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Սինխուա գործակալությունը:
Չորս տեղանոց Ցեսնա-182 եւ վեց տեղանոց Փայփեր-28 օդանավերը բախվել են օդում եւ ընկել Գեդելե քաղաքի անտառային տեղանքում, Բուդապեշտից շուրջ 30 կմ դեպի հյուսիս-արեւելք:
Ցեսնայում գտնվող երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել են: Փայփեր օդանավում 4 պարաշյուտիստ է եղել, որոնք օդանավի կործանումից առաջ ցատկել էին: Օդաչուն ավիաաղետի հետեւանքով զոհվել է: