ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ի զոհերին տվել եք գումար, մեզ ինչո՞ւ եք անտեսում. Մարգարիտա Խաչատրյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն այսօր ներկա էր Սոցիալական շարժման հիմնադրմանը:
 
Լրագրողների հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ վարչապետից իրենք դեռ դրական արձագանք չունեն:
 
«Մենք` սևազգեստ մայրերով, պատրաստվում ենք նորից ու նորից շարունակել մեր պայքարը: Հինգշաբթի օրը մենք ժողովրդի հետ կհանդիպենք կառավարության դիմաց: Մեր պայքարը ոչ միայն մեր անձնական շահն է, ոչ միայն մեր երեխաների համար է, այլ այսօր ինքնասպանության անվան տակ մեր զինվորների մահվան դեպքերը կրճատելու համար է»,- նշեց Խաչատրյանը:
 
Անդրադառնալով քննադատություններին` Խաչատրյանն ասաց. «Ինձ քննադատում են բանակից միս ու գրեչկա գողացողները: Ում էլ գումար տաս, կվարկաբեկի տիկին Մարգարիտային»:
 
Նա հաստատում է՝ շատ հաճախ հանդիպումներ են ունենում վարչապետի օգնականի ու թիմի հետ, սակայն հանդիպումներից ոչ մի արդյունք չկա:
 
«Մեզ վարչապետի օգնականն ամեն օր կանչում է քննարկման, բայց ոչ մի արդյունք չենք տեսնում: Վարչապետի հետ ամեն հանդիպումից հետո ապրում եմ ավելի մեծ հիասթափություն: Մարտի 1-ի զոհերին տվել եք գումար, մեզ ինչո՞ւ եք անտեսում, ես սա եմ ասում վարչապետին»,- ասաց Խաչատրյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular