Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Մեսին՝ ESPN-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին ESPN-ի կողմից ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Տարվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում 32-ամյա Մեսիին հաջորդում են Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև ՖԻՖԱ-ի վարկածով:

website by Sargssyan