ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտումներ. «ԶԻԼ»-ը բարձված էր 8 խմ, իսկ «Ֆորդը»՝ 4 խմ փայտանյութով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն ու Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։

Սպտակ-Վանաձոր ճանապարհի սկզբնամասից բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Լոռու Մրաց գյուղի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու վարած «ֆորդը», որը բարձված էր մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Լոռու Եղեգնուտ գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի վարած խոշոր բեռնատարը եւս բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Սպիտակ-Վանձոր ճանապարհից։ «Զիլ»-ը բարձված էր մոտ 8 խմ փայտանյութով, որի օրինականությունը հավաստող որեւէ փաստաթուղթ վարորդը չի ներկայացրել։

Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular