ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է. կասկածվողն արդեն կալանավոր էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 16.55-ին, ոստիկանություն էր զանգահարել Փարաքար գյուղի 59-ամյա մի բնակիչ եւ հայտնել, թե հարեւանի տան կողպեքը եւ պատուհանը կոտրած է, տունն էլ՝ խառնշտորած:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ցերեկը, օգտվելով տանտերերի բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են դարպասի մետաղյա կախովի փականը, բացել խոհանոցի պատուհանը եւ հյուրասենյակի պահարանից գողացել 450 հազար դրամի ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Վաղարշապատի ոստիկանության եւ քննչական բաժինների ծառայողների համալիր աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ նշված հանցագործությունը կատարել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, այժմ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր 44-ամյա տղամարդը: Նոյեմբերի 20-ին նա ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular