ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՖՖ-ն այսօր գործկոմի նիստ էր հրավիրել, որին մասնակցել են գործկոմի գրեթե բոլոր անդամները: Գործկոմի նիստը նվիրված էր հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի հարցերի քննարկմանը:

 

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտնեց, որ առաջարկել և հայտարարել է գործկոմի անդամներին, որ ընդունեն իր հրաժարականի դիմումը:

 

«Դուք բոլորդ գիտեք, որ Իտալիայում մեր հավաքականը պարտություն կրեց աննախադեպ 9-1 հաշվով: Սա շատ մտահոգիչ էր և պետք էր այդ հարցին լուծում տրվեր: Քննարկման արդյունքում ես, որպես ՀՖՖ նախագահ, առաջարկեցի և հայտարարեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular