Զինվորականներին հասցված ավիահարվածը չէր կարող տեխնիկական սխալ լինել. ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Դեյր էզ Զորում ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի կողմից Սիրիայի զորքերին ավիահարվածը ուղղված է եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի համաձայնությամբ ձեռք բերված հրադադարի խափանմանը, հայտնում է Reuters-ը:
Նա նախազգուշացրել է, որ Սիրիայի ինքնիշխանության «խախտումը» «թանկ» է նստել: Ջաֆարին ընդգծել է, որ այդ ավիահարվածները չէին կարող «տեխնիկական սխալ» լինել: