ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որեւէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող. Սուրիկ Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Որևէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, նախաքննություն է գնում, և հուսով եմ, որ արդար նախաքննությունն ամեն ինչ կպարզի, tert.am-ին ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Հետաքրիր է, թե այդ անձինք ինչի՞ դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել», նշել է նա, պարզաբանելով, որ այժմ բուժվում է արտասահմանում եւ  առողջական վիճակը թույլ չի տալիս հանգամանալից անդրադառնալ ՀՔԾ հայտարարությանը: 

Կալանավորման որոշման եւ իր հանդեպ հետախուզում հայտարարելու առնչությամբ, Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ Հայաստանն իր հայրենիքն է այլ բնակության վայր ինքը չունի. «Առողջական ծանր խնդիրների պատճառով տևական ժամանակ է ես արտերկրում եմ, ամիսներ շարունակ հիվանդանոցում եմ և դեռ պետք է բուժումս շարունակվի, նախաքննական մարմիններին փաստաբանի միջոցով փոխանցել եմ հիվանդանոցի տրամադրած բոլոր պաշտոնական փաստաթղթերը բուժման ընթացքի վերաբերյալ:  Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ՝ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ Հայաստան: Երբեք չեմ խուսափել ներկայանալուց և պատշաճ կարգով ծանուցել եմ իմ ներկայանալու ժամկետների մասին», նշել է Սյունիքի նախկին մարզպետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular