Սպասվում է ձյան տեղումներ և ջերմաստիճանի նվազում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍպասվում է ձյան տեղումներ և ջերմաստիճանի նվազում։ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժողովուրդ ջան, նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով։
Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ոչ տեղումներ ունենք, ոչ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում»։