ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Տաթևիկ Կարապետյանը հանդիպել Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի դուստրը` «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանն, ըստ ֆրանսիական «Institut Choiseul» վերլուծական կենտրոնի, հայտնվել է Ռուսաստանի 100 երիտասարդ տնտեսական առաջնորդների ցուցակում և  Ֆրանսիայի իշխանությունների հրավերով այցելել է Փարիզ:

Այցելության նպատակն է՝ Ռուսաստանի երիտասարդ առաջնորդների մասնակցությունը ծրագրում, որն ուղղված է փորձի փոխանակմանն ու ռուս-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդմանը:

Տաթևիկ Կարապետյանը և մյուս երեսուն մասնակիցները հանդիպել են Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի նախագահ Ռիշար Ֆեռանի և ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Մասնակիցներին պետք է հանդիպեսր նաև Ֆրանիսայի նախագահ Էմմանուել Մակրոնը, սակայն «դեղին բաճկոնների» շարժման մեկամյակի նախօրեին նա ստիպված էր փոխել պլանները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular