Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Հանրապետության վտանգավոր ճանապարհը. ինչերով է հղի թավշյա Արայիկի ու Փաշինյանի հանկարծակի մերձեցումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուշիում նոյեմբերի 10-ին կայացած «Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարում միաձայն որոշվել է՝ գալիք տարվա գարնանը Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին:

 

Թվում է թե ոչ մի արտառոց բան չկա՝ Արայիկ Հարությունյանը գալիք նախագահական ընտրություններում հաղթողի ամենահավանական թեկնածուն է, բայց արտառոցը հենց նա է, որ նա առաջին հերթին Փաշինյանի ֆավորիտ թեկնածուն է, այլապես հաղթելու նրա հավանականությունը խիստ կնվազեր։ Դա է պատճառը, որ Արայիկ Հարությունյանն այնպիսի դիֆերամբներ է ձոնում Նիկոլ Փաշինյանին, որ ռաբիս երգիչ Հրագն ու կենդանի վարչապետի արձանի հեղինակ Արմեն Դավթյանը կարող են հանգիստ խղճով թոշակի անցնել։

«Ում վրա քրեական գործ են հարուցել՝ ճիշտ են արել, ում վրա էլ, որ հարուցելու են՝ դա էլ են ճիշտ անելու»։ Սրանք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մտքի գոհարներն են։ Նրա համար կարևոր չէ, որ հարուցել են Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի դեմ, և ում դեմ, որ հարուցելու են, այդ ակնարկը Սերժ Սարգսյանին էր վերաբերում, նա էլ պատերազմի ժամանակ Արցախի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարն էր։ Չենք բացառում, որ նաև Արցախի համար մեծ ծառայություններ մատուցածները կարող են սխալներ թույլ տված լինել, բայց եթե Հայաստանի ներքին կյանքի մասին հայտարարություն է անում Արցախի նախագահական ընտրությունների մեկ այլ թեկնածու՝ Վիտալի Բալասանյանը, չգիտես ինչու դա դիտարկվում է՝ խառնվել ՀՀ ներքին գործերին ու սեպ խրել ՀՀ-Արցախ հարաբերությունների արանքը, իսկ երբ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, թե նրանք, ովքեր չեն սատարում Փաշինյանին՝ դավադիր ուժեր են, դրանով իսկ դավադիր համարում Արցախի ու ՀՀ մի շարք հանրային ու ռազմական գործիչների, բազմապիսի հասարակական ու քաղաքական կառույցներ, դա եթե սեպ խրել չէ ու միջամտություն չէ ՀՀ ներքին գործերին, հապա ի՞նչ է։

 

Հեղափոխական առաջնորդ, օլիգարխներին մերժող, ասֆալտին փռող ու պատին ծեփող Փաշինյանն ինչո՞ւ է այսպես իր թևի տակ առել Արցախի թիվ մեկ օլիգարխին, ում անունը կապվում է մի շարք խոշոր կոռուպցիոն սկանդալների հետ, երբ Արցախի ու ՀՀ չափերն ու ֆինանսատնտեսական հնարավորությունները տարբերվում են անգամներով, իսկ Արայիկ Հարությունյանն իր ֆինանսական կարողությամբ կարող է տեղ զբաղեցնել անգամ ՀՀ ամենահարուստ օլիգարխների հնգյակում։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին հլու հնազանդ ծառայած, իր ղեկավարած կուսակցությամբ Արցախի նախագահին անվերապահ աջակցած, իր ղեկավարած կուսակցությամբ Արցախի սահմանադրությունը փոխելուն մեծապես աջակցած, որի արդյունքում Բակո Սահակյանը պաշտոնավարում է երրորդ ժամկետ՝ մինչև 2020 թվականը, առանց ընտրությունների, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ Արայիկ Հարությունյանը դարձավ հեղափոխական, որ մերժել է ամեն հինը, որ սատարել է Հայաստանի հեղափոխությանը առարկայական ձևով, որ համաձայն չի եղել Ղարաբաղի հարցի կարգավորման սեղանին դրված փաստաթղթի հետ, այն դեպքում, երբ նրա անհամաձայնությունը ոչ ոք ժամանակին չի լսել, ու հիմա այդ նույն նախկինը այժմ ամենաարժանի թեկնածուն է՝ Արցախի ժողովրդի ապագան։

Միանգամայն նորմալ է, երբ Արցախի ու ՀՀ ղեկավարների միջև սերտ շփումներ լինեն ու լիակատար փոխըմբռնում, բայց ի՞նչ գնով։ Եթե ժամանակին կողմ ես եղել, որ Արցախն ունենա ուժեղ նախագահական համակարգ, այն էլ ՀՀ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո, ու հիմա անվերապահ պաշտպանում ես Փաշինյանի ցանկացած միտք ու քայլ, ու ստացվում է, որ՝ «Արցախը Հայաստան է և վե՜րջ», ու Արցախի նախագահն էլ ՀՀ մարզպետներից մեկն է, դա ինչպե՞ս հասկանանք։ Ցանկացած տրամաբանող մարդ հասկանում է, որ քանի դեռ միջազգայնորեն չի կարգավորվել Ղարաբաղյան հարցը, Արցախի կարգավիճակը փոխել հնարավոր չէ։ Բանակցությունների այս փուլում մեկ էլ ՀՀ-ն Արցախն ընդգրկում է իր վարչական տարածքի մեջ ու Արցախն էլ տալիս է իր համաձայնությունը, սա լո՞ւրջ եք համարում։ Դա ուղղակի անհնարին է, կնշանակի Արայիկ Հարությունյանը ձեռքը դնելու է Արցախի սահմանադրության վրա ու ասի․ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. ապահովել հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը», բայց իրականում ինքը գործելու է որպես ՀՀ մարզպետ։

Եկող տարի Արցախում սպասվում է երկու համապետական ընտրություն միաժամանակ՝ նախագահի ու խորհրդարանական։ Արայիկ Հարությունյանը, եթե հավաքի անհրաժեշտ կեսից ավելի ձայները, բնականաբար նրա ղեկավարած կուսակցությունն էլ կունենա մեծամասնություն խորհրդարանում, ու դրանով նա Արցախում կունենա միահեծան իշխանություն, ընդդիմադիրներին դավադիրներ որակելու գործելաոճով։ Եթե ընտրությունները տարբեր ժամկետներում լինեին, դեռ հնարավոր էր, որ խորհրդարանում որևէ ուժ մեծամասնություն չունենար, ինչպես Նիկոլ Փաշինյանի թիմը հեղափոխությունից մեկ տարի առաջ հազիվ 7 տոկոս ձայն հավաքեց խորհրդարանում, այն էլ դաշինքով, ու Փաշինյանի պաշտոնավարումից մեկ տարի անց, եթե նոր ընտրություններ լինեին, հազիվ էլի մի 7 տոկոս ձայն կհավաքեր։ Իսկ հիմա Փաշինյանն իր օր օրի անկում գրանցող վարկանիշով Արցախում կհասցնի նախագահ կարգել իր դրածոյին, որն իր վստահության ռեսուրսը կապելով Փաշինյանի վարկանիշի հետ, ու ոչ միայն սեփական, այլև ՀՀ վարչապետի սխալների բեռն իր վրա վերցնելով, թե ուր կարող է տանել Արցախը՝ դժվար չէ կանխատեսել։ Մի բան ակնհայտ է, տարիներով թմբկահարվում էր, թե չի կարող ժողովրդական Արցախը մաս կազմել հակաժողովրդական Ադրբեջանին, իսկ եկող տարի Արցախի ու Ադրբեջանի ժողովրդավարական մակարդակները լրիվ կհավասարվեն, այդ դեպքում ի՞նչ է՝ արդեն կարելի՞ է Արցախը մտցնել Ադրբեջանի կազմ, քանի որ ժողովրդավարության մակարդակով իրար կարժենան։ Սա շատ վտանգավոր ճանապարհ է, և քիչ ժամանակ ունենք սխալն ուղղելու համար, քանզի Արցախի ընտրությունների այս սցենարի պարագայում կորուստը լինելու է անդառնալի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
МИД РФ: Армения продолжает оставаться полноправным участником ОДКБЗахарова: Москва ждет ответа от армянских коллег на обращение, направленное российскими парламентариямиАбрамян: Сфабрикованное дело против Нарека Самсоняна и Вазгена Сагателяна уже передано в суд, где власти продолжат шоуГарегин II и Мохаммед Мехди Иманипур обсудили вопрос преодоления существующих проблем в регионеДорога в Киранц открылась: "Азатутюн"Глава МИД Армении подчеркнул важность приверженности принципу территориальной целостностиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Военные парады на День Победы пройдут в 25 городахПроисходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянРежим провоцирует РоссиюВ московской консерватории пройдет концерт пианистов Евы Геворгян и Константина Хачикяна Фильм «250 км» Асмик Мовсисян получил награду за самый вдохновляющий короткометражный фильм в Канаде Лукас Селараян забил гол и сделал ассист против «Аль-Рияда» Кикбоксер Эдуард Маркарян стал двукратным обладателем Кубка России Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийВ Москве пройдет концерт «Азнавур—100» к юбилею Шарля Азнавура «Черные береты» радостно поздравляют друг друга после жесткого задержания киранцев (Видео)Гарник Даниелян: Завтра мы представим дальнейшие шаги, мы пойдем до концаЛогическим завершением этой борьбы может стать инициирование процесса импичмента в НС: Мы пойдем к этому процессу, когда на улице появится необходимая и достаточная сила для навязывания воли народаСуренян: Вы не представляете, как нам нужны были эти дождиКоличество туристов сократилось на 3%Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеАйк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»Мирзоян признает бездарность администрацииЗапад и Россия конкурируют за то, кто свергнет режим ПашинянаУ снижения курса доллара есть другие политические причиныАрмянские дзюдоисты завоевали 3 серебряные медали в розыгрыше юношеского Кубка Европы Камо Унанян стал победителем международного турнира WKF по карате Фильм Армине Анды «Песнь летящих листьев» удостоился награды Бейрутского кинофестиваля Самая красивая армянка Мексики: Роза ЧагоянНикакой делимитации нет, власти Армении сдают обещанное – Акопян о ситуации в ТавушеГраждане в Армении перекрыли трассы Спитак-Ереван и Спитак-Гюмри Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянВ Баку продолжают настаивать на прямых переговорах с АрмениейКомандование контингента Сил НАТО для Косова (KFOR) посетило место прохождения службы в составе дислоцированного в Косово армянского военного контингентаДуховные отцы в Тавуше: Глава Артикской епархии преподобный Нарек Авагян приехал в Киранц (Видео)Мирзоян про ОДКБ: мы мы не хотим быть частью неработающего механизма"Если документов и карт больше не существует, чем руководствуется правительство Армении?": Тигран Абрамян представил сообщение о преступленииДепутат: в результате делимитации Армения получит госграницу для защиты своего суверенитетаПредседатель ЦБ: Надо выработать порядок возобновления пенсионных отчислений арцахцевЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеСША потребовали от Пашиняна не участвовать в инаугурации Путина
Самое популярное