ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թիերի Անրին՝ «Մոնրեալ Իմպակտի» գլխավոր մարզիչ

ՍՊՈՐՏ

Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին աշխատանքի է անցել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Մոնրեալ Իմպակտում»:

«Ես ծանոթ եմ այս առաջնությանը և մեծ սիրով եմ ընդունել «Մոնրեալ Իմպակտը» գլխավորելու առաջարկը:

Միշտ հետևել եմ «Մոնրեալի» հանդիպումներին և անհամբերությամբ սպասում եմ ակումբում իմ աշխատանքի մեկնարկին»,- Անրիի խոսքը մեջբերում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:

Թիերի Անրիի առաջին մամուլի ասուլիսը «Մոնրեալ Իմպակտի» գլխավոր մարզիչի պաշտոնում տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ 2018/2019 մրցաշրջանում Թիերի Անրին զբաղեցրել է ֆրանսիական «Մոնակոյի» գլխավոր մարզիչի պաշտոնը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular