ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ կառավարությունը դեռ ժամանակ ունի լուծելու ԱԷԿ արդիականացման հարցը. ֆիննախ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանին ԱԷԿ արդիականացման մասով հատկացված վարկի մարումը նախատեսվում է երկարացնել եւս երկու տարով, ինչի պատճառով կարող է առաջանալ 6 մլրդ դրամի չափով միջոցների դեֆիցիտ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 13-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։

Խորհրդարանականը, մասնավորապես, հետաքրքրվեց նախարարից, թե ինչպես է մարվելու 6 մլրդ դրամի հնարավոր դեֆիցիտը ԱԷԿ վարկի մարման ժամկետի երկարացման հետ կապված։

Ի պատասխան Ա.Ջանջուղազյանն ասաց, որ այդ հարցը քննարկման փուլում է եւ անպայման կլուծվի։

«Մենք դեռ ժամանակ ունենք հասկանալու, թե ինչպես լուծենք այդ հարցը։ Եթե չեմ սխալվում, մենք մինչեւ 2020 թվականի հունվար ժամանակ ունենք։ Կառավարությունը դա կարող է անել նաեւ իր լիազորությունների շրջանակում, քանի որ այն կախված է ինչպես չափից, այնպես էլ ժամկետներից ու պայմաններից, որոնց դեպքում սպասվում է, որ խնդիրը կլուծվի»,- նշել է նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular