ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատահականության էֆեկտի զոհերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Վերջին շրջանում որոշ պատգամավորիների մոտ «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ ծանր կոմպլեքսների քրոնիկ բարդացում է նկատվում։ Այսօր նրանցից ոմանք, ում քաղաքական կենսագրությունը ընդամենը 120 կիլոմետր է՝ Գյումրի-Երեւան մայրուղին չգերազանցող, կրկին հիշել էին «Բարգավաճ Հայաստանին»։

Ոչ միայն հիշել էին, այլ նաեւ որոշել էին քաղաքական գնահատական տալ եւ քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետագիծը։ Մենք մշտապես կողմ ենք քաղաքական կոռեկտությանը, բայց երբ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են ուզում հիշեցնել, բնականաբար, պիտի պատրաստ լինեն լսելու նաեւ մեր հիշողությունները։

Իսկ դրանք շատ կոնկրետ եւ առարկայական հիշողություններ են։ Եւ եթե չլիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու այս իշխանության ձեւավորման համար չապահովեր անհրաժեշտ ձայներ, ապա դժվար թե Գյումրի-Երեւան 120 կիլմոետրանոց մարշ բրասոկը կարողանար այդ հարցի իրավական լուծումը տալ։

Այնպես որ, պատահականորեն խորհրդարանում հայտնված եւ այդ պատահականությունից ամեն օր զարմացած ու նոկդաունի տակ մնացած որոշ պատգամավորների դեռեւս բարեկամաբար խորհուրդ ենք տալիս խորը շունչ քաշել, շատ ուշադիր նայել հայելու մեջ, մի թեթեւ մտաբարել սեփական հետագիծն ու կարծում եմ, այլեւս ամբիոն տեսնելիս ադրենալինը չի խփի գլխներին ու մեծամտության հորմոնների կտրուկ զորաշարժ տեղի չի ունենա։

Այլապես, մենք համբերատար ենք եւ պատրաստ ենք պարբերաբար հիշեցնել պատահականության էֆեկտի տեսությունը, երբ պատահականության արդյունքում պատահական մարդիկ հայտնվում են պատահական տեղերում ու նույն էֆեկտի համաձայն, ինչ որ ժամանակ անց՝ պատահականորեն չքվում են։ Ասեմ, որ այդ օրենքից բացառություններ գրեթե չեն լինում:

 

Նաիրա Զոհրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular