Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020թ. գարնանը կշահագործվի Կապանի օդանավակայանը, չնայած վնասով կաշխատի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կապանի օդանավակայանը նախատեսվում է շահագործել  2020 թվականի գարնանից: Մոտ 2 կիլոմետր երկարությամբ թռիչքուղին արդեն պատրաստ է, իսկ չվերթներ կիրականացնի 19 տեղանոց լեհական Let L-410 ինքնաթիռը։

«Մեր հաշվարկով, եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա ինքնաթիռը կարող է մեկ օրում 4 անգամ թռիչք իրականացնել դեպի Երևան ու վերադառնալ Կապան: Ցավոք, նախնական տարբերակով  կարող ենք միայն դեպի Երևան թռիչքներ իրականացնել, քանի որ այս պահին, բացի «Զվարթնոց» օդանավակայանից և Գյումրիի օդանավակայանից Հայաստանում չեն կարող լինել այլ միջազգային օդանավակայաններ»,- ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը:

Նա նշեց, որ այդ ամենով հանդերձ՝ իրենք օդանավակայանը նախագծել, կառուցել և սերտիֆիկացնում են միջազգային օդանավակայանի պահանջներին համապատասխան. «Հույս ունենք, որ մի օր այդ արգելքը կվերանա և Կապանը նույնպես միջազգային օդանավակայան կունենա: Ուզում եմ նշել, որ օդանավակայանը կառուցումը բարդություններ ունի, քանի որ զուտ շինարարություն, շինարարական կառույց չէ, այլ՝ հատուկ օբյեկտ է, անցնում է հատուկ սերտիֆիկացումներ, փորձաքննություններ»: 

 

Ամբարյանը ընդգծեց, որ նախագծման, մտահղացման և իրականացման բոլոր փուլերում ամբողջ ծավալով ֆինանսավորումը իրականցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. «Նախահաշվային արժեքը 2,3 միլիարդ դրամ է, որից մոտ 2 միլիարդը իրացված է: Օդանավակայանը տնտեսապես շահավետ չի լինելու, վնասով է աշխատելու: Վնասն իր վրա է վերցնելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Նաև սոցիալական ծրագրերի շրջանակում, կոմբինատը առանձին սոցիալական խմբերի սուբսիդավորելու է»:

Ըստ Ամբարյանի՝ տոմսը կարժենա մոտ 40 հազար դրամ, որը  ներառելու է նաև վերադարձի գինը. «Սա մեզ համար սոցիալական պրոեկտ է, որն ուղղված է մարզում կյանքի բարելավմանը, ակիվացմանը, տուրիզմի զարգացմանը: Սա բիզնես ձեռնարկ չէ և շահույթ չի հետապնդում: Օդանավակայանը  նաև ստարտեգիական կարևոր նշանակություն կարող է ունենալ, քանի որ Սյունիքը ավելի կմոտեցնի Երևանին»:

 

Նա նաև նշեց, որ օդանավակայանում հիմնական աշխատանքներն  արդեն ավարտվել են և գտնվում է վերջնական՝ հարդարման փուլում. «Բայց կան գործընթացներ, որոնք շինարարական չեն: Քաղաքացիական ավիացիայի վարչության մասնագետների կողմից մեր օդանավակայանը անցնում է փորձաքննություններ, ստուգումներ և համապատասխան ընթացակարգեր: Օդաչուներն առանձին որակավորում են անցել, տեխնիկները՝ առանձին: Այդ գործընթացները ունեն բնական, ընդունված ժամկետներ, որոնք չենք կարող արագացնել»: 

Սյունիքի օդանավակայանի տնօրենը Կարեն Վարդանյանի խոսքով՝  օդանավակայանի կառուցվածքի շուրջ քննարկումներ են ընթանում, որի հաստատումից հետո կսկսեն անձնակազմի հավաքագրումը. «Այդ մարդկանց կգործուղենք Երևան, անցնելու համապատասխան սերտիֆիկացում և դասընթացներ, որից հետո տեղի կունենա օդանավակայանի շահագործումը: Ենթադրվում է, որ 20-ից ավելի մարդ կարող է մեզ մոտ աշխատել: Օդանավակայանը 1 ժամում կարող է սպասարկել մոտ 100 հոգու»:

 

Օդանավակայանի վերակառուցումն իրականացնում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։

Լուսինե Մարդոյան

 
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ում
Ամենադիտված