Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարարությունում բարեփոխումների ծավալը մեծ է եւ կլինեն խմբեր, որոնք նաեւ նման պահանջներ կդնեն, նորմալ գործընթաց է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով իր հրաժարականի պահանջին:

«Մենք պատրաստ ենք այդ խմբերին ընդունել, իրենց պահանջը լսել, բացատրել, բայց ես որքան հասկացա, նրանց ոչ բոլոր հատվածներն են հակված որեւէ պահանջ դնելու, այլ պարզապես քաղաքական ակցիա են իրականացնում»,-ասաց նա:

Անդրադառնալով հրաժարականի պահանջին, նա սասաց. «Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում»:

Նշենք, որ այսօր՝ նյեմբերի 7-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա է սկսվել, որի մասնակիցները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանց շարքում են ՀՅԴ երիտասարդական միության անդամները:

website by Sargssyan