Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ՀՅԴ երիտասարդների բողոքի ակցիան Արայիկ Հարությունյանի դեմ. նրանք եկել էին արկղերով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունն այսօր՝ նոյեմբերի 6-ին, բողոքի ակցիա է իրականացրել Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության շենքի մոտ:

 

Ակցիայի մասնակիցները պահանջում էին նախարարի հրաժարականը, պատճառը վերջին շրջանում նախարարության մի շարք որոշումներն են:

 

Նրանք արկղերով եկել են նախարարության շենք եւ նշել, որ քանի որ նախարարը պետք է հրաժարական տա, իրենք արկղերով են եկել, որ նա իր իրերը հավաքի:

 

«Ես չեմ հանդուրժի, որ իմ վճարած հարկերով սեռափոխվածի մասին ֆիլմ նկարահանվի: Նախարարն անցել է կարմիր գծերը: Մենք իր վարած քաղաքականությունը կրթության ոլորտում սխալ ենք համարում եւ կարծում ենք, որ նա պետք է լքի նախարարի պաշոտը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

 

website by Sargssyan