Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Այժմ և երբևէ չեմ պատրաստվում մեկնաբանել իմ անձի շուրջ ստեղծված այս անհարկի աղմուկը. Արտակ Նահապետյան

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

 

«Հարգելի հայրենակիցներ,

 

լրատվական բազմագույն ու բազմաբովանդակ կայքերի ակտիվությունն ու առանձնահատուկ ուշադրությունը իմ համեստ անձի շուրջ վերջին օրերին, իհարկե, անչափ ոգևորիչ է, սակայն ժամանակն է կարճ խոսքով անդրադառնամ այդ ամբողջ «խայտաբղետ» ինֆորմացիային։

 

Ես ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը արդեն 25 տարի և ինձ համար գոյություն ունի մեկ շահ` իմ Հայրենիքի շահը, և այն գերակա է ու վեր ամեն ինչից, ներառյալ իմ սեփական անձը: Իմ ողջ ծառայության ընթացքում ես երբևէ որևէ մեկնաբանություն չեմ արել իմ ներկա/նախկին ղեկավարների, նրանց աշխատանքի, իմ աշխատանքի, անձի կամ երևույթի վերաբերյալ, իսկ լավագույն ավանդույթները գեղեցիկ են իրենց շարունակականության մեջ, ուստիև այժմ և երբևէ չեմ պատրաստվում որևէ կերպ մեկնաբանել կամ բացատրություն տալ իմ անձի շուրջ ստեղծված այս անհարկի և չափազանցված աղմուկին: 
Իմ առաքելությունը ծառայությունն է Հայրենիքիս` առանց որևէ մեկնաբանության: 
Դեպքերը, մարդիկ, դերերը, հանգամանքները հակում ունեն ճիշտ տեղում ճիշտ կերպ դասավորվելու և իրականություն դառնալու, իսկ ժամանակը տալիս է բոլոր աղմկոտ հարցերի պատասխանները: 
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Պատիվ Ունեմ
»:

 

website by Sargssyan