Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Սամբիստներն աշխարհի առաջնությանը կմասնակցեն 11 մարզիկով

Հայաստանի սամբոյի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 11 մարզիկով:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան:  Նոյեմբերի 8-ին մրցագորգ կմտնեն մարզական սամբոյի տղամարդկանց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը: Նույն օրը մեդալի համար կպայքարի նաև մարտական սամբոն ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը:

Նոյեմբերի 9-ին մրցագորգում կլինի միակ կին ներկայացուցչին՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանին և մարզական սամբոյից Գրիգոր Մխիթարյանին (57 կգ), Արսեն Ղազարյանին (74 կգ), Էդիկ Պետրոսյանին (100 կգ):

Նոյեմբերի 10-ի պայքարի մեջ մտնեն Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ) և մարտական սամբոյից Ջոն Բալայանը (52 կգ):

website by Sargssyan