Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արայիկ Հարությունյանը պետք է հաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-տ. ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչությունը:

 

Հայտարարությունում նաեւ ասվում է.

 

«Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից`

 

դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը

 

բուհական ծրագրում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը

 

ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը)

 

թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները

 

փաստեր են, որոնք խոսում են նախարարի` մեր` հայկական  ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիրի ու անթաքայուց հեգնական վերաբերմունքի մասին:

 

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը:

 

Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակությունը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից»:

website by Sargssyan