ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ նախագահը կոշտ պատասխան է տվել Ղրղզստանում Ուկրաինայի դեսպանի` Ղրիմի միավորման վերաբերյալ մեկնաբանությանը (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինան առաջարկել է զրկել Ռուսաստանին 2017-ին ԱՊՀ-ում նախագահելու կարգավիճակից: Այս մասին հայտարարել է Բիշկեկում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, Ղրղզստանում դեսպան Նիկոլայ Դորոշենկոն, փոխանցում է Корреспондент-ը:

Պատճառը նշվում է Ղրիմի միավորումը Ռուսաստանին և Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելը:

Դորոշենկոն նաև հայտարարել է, որ Ուկրաինան կմասնակցի ԱՊՀ-ի մարդահամարին, եթե միայն Ռուսաստանը հաշվի չառնի ղրիմցիներին, հակառակ դեպքում, մարդահամարի արդյունքները Կիևը կհամարի անպիտան:

Դրան ի պատասխան` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ ոչինչ անեքսիայի չի ենթարկվել:

«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղրիմի հետ, պետական հեղաշրջման ընթացքում հակաիրավական գործողությունների արդյունքն է: Այդ գործողությունները լիովին համապատասխանում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ասել է Պուտինը:

Բացի այդ, նա արձագանքել է Ռուսաստանի նախագահությանը` նշելով, որ Ուկրաինան, ցավոք, չի ստորագրել և չի վավերացրել ԱՊՀ կանոնադրությունը և դժվար թե կարողանա ինչ-որ առաջարկներ անել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular