Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա». Արմեն Աշոտյան

Գիտե՞ք, ինչ է նշանակում «Էժան քաղաքական գործիչները առանձնահատուկ թանկ են նստում ժողովրդի վրա»։
Բացատրեմ։

 

Վերջերս Գյումրիում մի բարի նախաձեռնություն էր, որը կօգնի գյումրեցի 1 կամ 2 անօթևան ընտանիքի բնակարան ունենալ. գյումրեցի նկարիչ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը 15 000 կտորով փազլի էր վերածվել, և յուրաքանչյուր ցանկացող կարող էր մինչև սեպտեմբերի 21-ը 1000 դրամով գնել փազլի մեկ կտորը։ Նախագծից ակնկալվող գումարը 15 000 000 դրամ էր։

Փազլի առաջին 9 կտորը գնել էր Նիկոլ Փաշինյանը, վերջին կտորը նույնպես նրանն էր։ Ծախսելով 10 000 դրամ , մեծ շոուով, Փաշինյանն անձամբ տեղադրեց վերջին մասնիկը։

Իր առանձնատան վերանորոգման վրա, որն, իդեպ, առանց այդ էլ լավ վիճակում էր, Նիկոլը ծախսել է, իր խոսքերով, մոտ 95 000 000 դրամ, այսինքն Գյումրիի նախագծի ֆոնդից 6 անգամ ավել գումար, այսինքն 7-10 ընտանիքի խնդիր լուծելու համար բավարար փող։

Առանց փազլի, շոուների, մամուլի, թաքուն...

#կյանքն_ուրախ
#ապրուստը_ձրի

website by Sargssyan