ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայացավ Մանկական Եվրատեսիլի հայաստանյան տեսահոլովակի պրեմիերան

ՎԻԴԵՈ

 Այսօր տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2019» հայաստանյան պատվիրակ Կարինա Իգնատյանի “Colors of your dream” երգի տեսահոլովակի պրեմիերան։ Տեսահոլովակի նկարահանումներն անց են կացվել Ռուսաստանում, ռեժիսորն է Անգելինա Միռոշնիչենկոն, օպերատորը՝ Սերգեյ Դիշյուկը։

Նկարահանումների ընթացքում օգտագործվել են լուսային հատուկ լուծումներ եւ գրաֆիկական էֆեկտներ, որոնք էլ ավելի տպավորիչ են դարձնում մեր պատվիրակի տեսահոլովակը։ «Անչափ ուրախ եմ, որ վերջապես կարող եմ հանդիսատեսին ներկայացնել իմ եվրատեսիլյան երգի տեսահոլովակը։ Նկարահանումները շատ լավ են անցել եւ ես անհամբեր սպասում էի արդյունքին։

Կարծում եմ, շատ գունեղ ու դրական տեսահոլովակ է ստացվել եւ հուսով եմ, որ հանդիսատեսին դուր կգա» - ասել է Կարինա Իգնատյանը։ «Կարինան անկասկած մրցույթի այս տարվա ֆավորիտներից է։ Եվրատեսիլյան երկրպագուներն անհամբեր սպասում էին նրա տեսահոլովակին, որն, ի դեպ, արդեն հասանելի է Եվրատեսիլի յութուբյան էջում» - ասել է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը։

Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր, այդ թվում Հայաստանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular