ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահը հստակ դիրքորոշում ունի, որ ցանկացած խնդրի լուծում պետք է բխի իրավունքի գերակայության սկզբունքից և համապատասխանի ՀՀ Սահմանադրությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը 168.am-ին.

«Հանրապետության նախագահը հստակ դիրքորոշում ունի, որ ցանկացած խնդրի լուծում պետք է բխի իրավունքի գերակայության սկզբունքից և համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միևնույն ժամանակ, ապահովելով Սահմանադրության դրույթների ազնիվ և տրամաբանական մեկնաբանումն ու բարեխիղճ կիրառումը: Կայունությունն ու անվտանգությունը, օրինականությունն ու արդարությունը, հանդուրժողականությունն ու համերաշխությունն առաջնային են պետության ու նրա քաղաքացիների համար»։

Հիշեցնենք, որ 168.am կայքը «Հոկտեմբերի 27»-ի գործի հնարավոր վերաբացման և ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ ՀՀ նախագահի Արմեն Սարգսյանի՝ որպես Սահմանադրության երաշխավորի կարծիքն ու դիրքորոշումն իմանալու համար գրավոր հարցում է արել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular