ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթար՝ Փարաքարում ՃՈ հենակետի մոտ. վիրավորներից մեկը 14-ամյա աղջիկ է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հոկտեմբերի 31-ին, ժամը 20:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Նարեկ Հ., ծնված 1996 թ.) եւ «Toyota Camry» (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Ոււղեւորները՝ 14-ամյա Հռիփսիմե Ս.-ն եւ 30-ամյա Գարեգին Ղ.-ն հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Картинки по запросу Վթար՝ Փարաքարում ՃՈ հենակետի մոտ. վիրավորներից մեկը 14-ամյա աղջիկ է

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular