Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Երեւան-Դիլիջան ճանապարհին Land Rover-ը մոտ 100 մետր գլորվել ձորը. վարորդը ՌԴ քաղաքացի է

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 29-ին, ժամը 22:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին «Land Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Գ., ծնված 1965 թ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 100 մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերել ձորից:

website by Sargssyan