Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Այգեստան-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան բախվել է մետաղյա արգելապատնեշին ու շրջվել

Հոկտեմբերի 27-ին ժամը 20:15-ի սահմաններում Այգեստան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել դեպի աջ եւ բախվել մետաղյա արգելապատնեշին ու կողաշրջվել:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւոր՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 27-ամյա Մ. Բ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Վարորդի ինքնությունը պարզվում է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

website by Sargssyan