Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Խոշոր վթար Կոտայքում. BMW X5-ը բախվել է Nissan-ին, իսկ հետո՝ շինության պատին. կա վիրավոր (ֆոտո)

Կոտայքի մարզում հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 29-ամյա Հայկ Ա.-ն իր վարած BMW X5 մակնիշի 36 MV 095 համարանիշի ավտոմեքենայով Արզական –Աղվերան ավտոճանապարհին բախվել է Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 38-ամյա Ալիկ Շ.-ին պատկանող Nissan մակնիշի 01 LX 707 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Nissan-ի ուղեւոր, Երեւանի բնակիչ, 47-ամյա Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել շինության պատին եւ փլուզել այն:

website by Sargssyan