Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Եթե թավշյա հեղափոխությունից հետո Հոկտեմբերի 27-ը չբացահայտվի՝ անիմաստ է ամեն ինչ․ Սասուն Միքայելյան

«Հերիք է մեր սպարապետները գնդակահարվեն, մորթվեն, Մխիթարի օրոք էլ է էդպես եղել, տարբեր բաներ են եղել: Հատկապես եթե թավշյա հեղափոխությունից հետո սա չբացահայտվի, անիմաստ է ամեն ինչ»,-այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանն, ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

Հարցին, թե ինչու են այս շրջանում խոսում Նաիրի Հունանյանի ազատ արձակման մասին, Միքայելյանը պատասխանեց.

«Ես դա չեմ կարող ասել, Արման Բաբաջանյանին հարցրեք»:

Դիտարկմանը, որ Նաիրի Հունանյանը դիմում է գրել իրեն վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով, նա ի՞նչ կասի այդ առնչությամբ, Միքայելյանը պատասխանեց․

 

«Նաիրի Հունանյանը դուրս գա, ի՞նչ անի: Նման կարգի, դարի համար մեկ ոճրագործություն կատարողը ժողովրդի մեջ դուրս գա, ի՞նչ անի»:

Հարցին, թե արդյոք պետք է անդրադառնալ գործի վերաբացմանը, այն ժամանակ երբ դատական համակարգը կառողջանա, Միքայելյանը պատասխանեց.

«Եթե սպասենք, դատական համակարգը չի առողջանա: Բայց լուրջ դատավորները պետք է բացահայտեն այդ գործը»:

website by Sargssyan