Ադրբեջանում չարագործները բուժակի տնից 20 հազար տզրուկ են գողացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Մասալինի շրջանի Մոլլաոբա գյուղում արտասովոր գողություն է կատարվել:
Report-ի փոխանցմամբ՝ գյուղի բնակիչներից մեկի՝ տեղի բուժակ Քամալ Մամեդովի տան նկուղից գողացել են 20 հազար տզրուկ։
Տանտերը հայտարարությամբ դիմել է Մասալինի ոստիկանության շրջանային բաժանմունք: Կատարվում է քննություն:
Նշենք, որ մեկ տզրուկի արժեքն է մոտ մեկ մանաթ (մոտ 1,5 դոլար):