Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելը խայտառակություն է. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։ Այս լուրը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նախարարի աշխատավարձը դարձել է մեկ ու կես միլիոն դրամ: Պարզվում է՝ այդ բարձրացումը եղել է հավելավճարների, պարգևավճարների տեսքով: Մենք՝ ԱԺ պատգամավորներս, գտնվում ենք 10 սանդղակի տակ, մեր գործակիցը 10 է, իրենցը ՝ 12: Պարզվում է՝ նրանք դարձել են 24 գործակցի աշխատավարձ ստացողներ, որին, որպես պարգևավճար, ես էլի դեմ չեմ: Լավ աշխատող մարդուն պետք է տալ պարգևավճար: Բայց այստեղ խնդիր կա, որովհետև դա արվել է գաղտնի: Ավելին՝ ես խնդիր ունեմ, որ «Հետք» էլեկտրոնային կայքի հարցմանը նրանք պատասխանում են, որ ընթացակարգը գաղտնի է արվում, սա ուղղակի խայտառակություն է: Այն ինչ արվում է, պետք է արվի բաց և հրապարակային, որովհետև նախարարները հանրային ծառայողներ են»:

website by Sargssyan